Շիրակի Երկրագիտական Թանգարան
Շիրակի երկրագիտության թանգարանը հիմնվել է 1930թ-ին։ Թանգարանը ունեցել է հետևյալ բաժինները՝ Շիրակի պատմություն, մշակույթ, սոցիալիստական շինարարություն, Հայրենական մեծ պատերազմի պատմություն։
Հնագիտության բաժնում կարելի է տեսնել քարի, բրոզի, երկաթի դարերից մեզ հասած աշխատանքի գործիքներ։
Թանգարանը դեռ 1977թ-ին ուներ 2000-ից ավել հնագիտական ցուցանմուշ։ Գեղանկարչական բաժինը ցուցադրում է ավելի քան 150 արվեստի գործեր, որոնցում կարելի է տեսնել Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Գաբրիել Գյուրջյանի և այլ նկարիչների կտավներ։ Ցուցադրությանը առկա է նաև դրամների հարուստ հավաքածուն, որտեղ կարելի է տեսնել ոչ միայն հայկական դրամներ այլև իրանական, հունական, ռուսական, թուրքական ավելի քան 5000 նմուշ։
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00
Մուտքը անվճար է։